«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները

«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները

PanARMENIAN.Net - «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել (կամ վերաքվեարկություն նշանակել) 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։

«12/13-ում ԱԺԲ-ի քվեաթերթիկների բացակայության հիմքով, 35/65-ում ժամը 20։00-ից քվեարկության սենյակում չգտնված հարյուրավոր ընտրողների (զինվորականների) քվեարկության հիմքով»,-գրել է նա։

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների համաձայն՝ նոր խորհրդարանում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն: Մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» - 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինք- 28 մանդատ, «Հայաստան» դաշինք – 11 մանդատ, ԲՀԿ – 5 մանդատ։

 Ուշագրավ
---