Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՀՀ-ն կարող է հույս դնել մեզ վրա

Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՀՀ-ն կարող է հույս դնել մեզ վրա

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի կապակցությամբ։

«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ 2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»,-ասվում է ուղերձում:

Փաշինյանին շնորհավորել է նաև Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան X-ի իր միկրոբլոգում:

«Ժողովրդավարությունը հաղթեց։ Հայաստանի ժողովուրդը քաջությամբ և վճռականությամբ ընտրել է ազատությունն ու անկախությունը։ Բելառուսները կանգնած են Հայաստանի կողքին դեպի եվրոպական ապագա տանող նրա շարունակական ճանապարհին»,- նշել է նա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները։ Դրանց համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 49․81% ձայն, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23․29%, «Հայաստան» դաշինքը՝ 9․94%, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 4% ձայն։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---