Զելենսկի․ Ժամանակն է, որ ԵՄ-ն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին![]() 8 հունիսի 2026 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում: Նա նշել է, որ ժամանակն է, որ ԵՄ-ն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին: «Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական, ազատ ընտրությունների անցկացման կապակցությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի առթիվ։ Սա նաև Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և այնպես ապրելու իրավունքի հաղթանակն է, ինչպես դուք եք ուզում։ Մաղթում ենք ձեզ հաջողություն։ Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա ժամանակն է, որ Եվրամիությունը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի ամեն անհրաժեշտը, որպեսզի մարդիկ զգան, որ Եվրոպայի հետ հարաբերությունների շնորհիվ կյանքն ավելի լավն է դառնում։ Սա փորձություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակն ու հնարավորությունները»,-գրել է նա: Ըստ նախնական տվյալների քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |