Քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումները կարելի է ներկայացնել հունիսի 8-ին և 9-ին![]() 8 հունիսի 2026 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ դիմումը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել հունիսի 8-ին՝ ժամը 12.00-ից մինչև 18.00-ն, կամ հունիսի 9-ին՝ ժամը 9.00-ից մինչև 11.00-ն, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Վերահաշվարկի դիմում ներկայացնելու իրավունք ունեն ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, վստահված անձը և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։ «Նույն ժամկետներում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել նաև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում՝ կուսակցության, կուսակցությունների դաշինքի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի, վստահված անձի, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ կողմից»,- ասվում է հաղորդագրությունում։ ԿԸՀ-ն նաև հայտնել է, որ ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 507 հազար 216, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 մլն 477 հազար 736: Ընդհանուր ընտրողների թվից հաշված տոկոսային արտահայտություն՝ 58.94: Անվավեր քվեաթերթիկների թիվը 17 հազար 97 է: Այդ մասին ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, հայտնում է 1lurer.am-ը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներին ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 2 մլն 605 հազար 100: Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 204 հազար: Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման տպված կտորնների ընդհանուր թիվը՝ 1 մլն 474 հազար 41: Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2368: Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1 մլն 476 հազար 409: Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 201 123: Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 1 մլն 128 հազար 918: Ըստ նախնական տվյալների քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |