ԿԸՀ նախագահ. Դեռ հստակ պատկեր չկա՝ 4, թե 3 քաղաքական ուժ է մասնակցելու մանդատների բաշխմանը![]() 8 հունիսի 2026 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Դեռ հստակ պատկեր չկա՝ 4, թե 3 քաղաքական ուժ է մասնակցելու մանդատների բաշխմանը, հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: «Որպեսզի մանդատ հաշվարկվի, պետք է հստակ լինի, թե որ քաղաքական ուժերն են անցնում Ազգային ժողով»,- ասել է նա ասուլիսում, հայտնում է Panorama.am-ը: Նա ընդգծել է, որ մինչև վերահաշվարկի գործընթացի ավարտը և ընտրությունների արդյունքների ամբողջական ամփոփումը հնարավոր չէ խոսել մանդատների վերջնական բաշխման մասին։ «Ինչպե՞ս է հաշվարկվում մանդատը. շեմը հաղթահարած քաղաքական ուժերի կողմ ձայները բազմապատկվում են 101-ով, ստացված թիվը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերի կողմ ձայների հանրագումարի վրա։ Քանի դեռ ճշգրիտ թվերը չունենք, ավելին՝ պատկերը չունենք, թե ի վերջո 4 քաղաքական ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3, քանի որ այդ հանգամանքով ընդհանուր կողմ ձայների պատկերը փոխվում է»,- ասել է Հովակիմյանը։ Ըստ նախնական տվյալների քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԲՀԿ-ն 4 տոկս է հավաքել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |