Միրզոյան. Առաջիկայում Թուրքիայի հետ ամբողջական կարգավորում կունենանք

Միրզոյան. Առաջիկայում Թուրքիայի հետ ամբողջական կարգավորում կունենանք

PanARMENIAN.Net - Առաջիկայում Թուրքիայի հետ ամբողջական կարգավորում կունենանք, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Նա ասել է, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման առումով ամեն փուլում շոշափելի առաջընթաց ենք ունենում, հայտնում է 1lurer.am-ը:

«Մենք այժմ Թուրքիայի և Հայաստանի միջև ունենք ուղիղ առևտուր, մաքսային իմաստով՝ ուղիղ, աշխարհագրորեն դրանք, գիտեք, դեռևս տեղի են ունենում երրորդ երկրների տարածքով»,- ասել է նա:

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։

2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։

 Ուշագրավ
---