Զախարովա. ՌԴ–ն հարաբերություններ կկառուցի՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների իրական քայլերը![]() 8 հունիսի 2026 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան մտադիր է Երևանի հետ իր հարաբերությունները կառուցել ՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության իրական քայլերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները: «Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններում Մոսկվայի հետագա գծին, ապա մենք մտադիր ենք մեր քաղաքականությունը կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության իրական քայլերը»,- հայտարարել է Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա հավելել է, որ ընտրությունները ցույց տվեցին, որ հայ հասարակությունը խիստ բևեռացված է: «Այս պայմաններում Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ միակողմանի որոշումներ կայացնելը, առանց բնակչության բոլոր շերտերի կարծիքը հաշվի առնելու, նշանակում է երկիրը տանել դեպի հետագա պառակտում և սոցիալ-տնտեսական ցնցումներ», – հայտարարել է Զախարովան։ Նա հավելել է, որ «եղբայրական հայ ժողովրդին մաղթում են խաղաղություն և բարգավաճում»: Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |