Մարթա Կոս․ Մեկնարկում ենք ՀՀ-ԵՄ աշխատանքային խմբի գործունեությունը![]() 8 հունիսի 2026 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առթիվ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ Նա նշել է, որ հունիսի 8-ին մեկնարկում է ՀՀ-ԵՄ աշխատանքային խմբի գործունեությունը: «Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալու ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան: Կվերադառնամ Հայաստան որքան հնարավոր է շուտ՝ Եվրոպան շարունակում է համերաշխ լինել Հայաստանի հետ: Այսօր մենք նաև կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում՝ մեր գործընկերությունը խորացնելու համար»,-նշել էԿոսը։ Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |