Մարդու իրավունքների պաշտպանության FIDH պատվիրակությունն այցելելու է բանտում գտնվող Արշալույս Հակոբյանին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ֆեդերացիայի (FIDH) պատվիրակությունը ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենի գլխավորությամբ պատրաստվում են այցելել վերջերս Հայաստանում հսկողության տակ վերցված իրավապաշտպան Արշալույն Հակոբյանին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է FIDH տնօրեն Անտուան Բերնարը: Նա դրական է արտահայտվել բանտարկյալներին այցելելու հնարավորության մասին` օրինակ բերելով այլ պետություններին, որտեղ նման բան անհնար էր լինելու:



Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան կազմակերպության անդամ, տվյալ կազմակերպության ֆոտոթղթակից Արշալույս Հակոբյանին, որը մայսիս 31-ին մասնակցել է Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին որպես դիտորդ, ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով ներկայացվել է «Իշխանության աշխատակիցներին դիմադրելու» մեղադրանք:



Ֆոտոթղթակցի ձերբակալման առիթ է հանդիսացել այն, որ Արշալույս Հակոբյանը բողոք է արտահայտել` կապված ընտրություններում դիտորդների աշխատանքը խոչընդոտելու հետ: Նա նաեւ հրաժարվել է կատարել ոտիկանների պահանջները, որոնք հունիսի 5-ին մտել են նրա տուն եւ առանց անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու պահանջել են անմիջապես հետեւել իրենց:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---