Բայրամով. ՀՀ հետ խաղաղության համաձայնագիրը կնքելու համար պետք է մի շարք կարևոր հարցեր լուծել![]() 8 հունիսի 2026 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է լուծել մի շարք կարևոր հարցեր, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովն այդ մասին խոսել է Ստամբուլում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է APA-ն: «Խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է ամբողջությամբ լուծել բոլոր սկզբունքային և կարևոր հարցերը»,-ասել է նա: Բայրամովը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը: Ադրբեջանը մշտապես կրկնում է, որ ՀՀ-ն պետք է փոխի իր սահմանադրությունը՝ հանելով Անկախության մասին հռչակագիրը, որտեղ, ըստ Ադրբեջանի, «տարածքային նկարտումներ կան Բաքվի հանդեպ»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |