ԿԸՀ նախագահ. Խորհրդարանը կգումարվի նույնիսկ, եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից![]() 9 հունիսի 2026 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանը կգումարվի նույնիսկ, եթե ընդդիմությունը հրաժարվի պատգամավորական մանդատներից, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա այդ մասին ասել է Հանրային հեռուստատեսության եթերում: Նա նշել է, որ հակառակ դեպքում ամեն ընտրությունից հետո արդյունքներից դժգոհ քաղաքական ուժը կամ ուժերը կարող էին խոչընդոտել մանդատների բաշխմանը, ինչը կբերեր անվերջ շարունակվող ընտրական փուլերի։ Հայաստանի ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն հունիսի 14-ին, իսկ առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին։ Մինչև հունիսի 11-ը հանձնաժողովը կիրականացնի ձայների վերահաշվարկ, կքննարկի ներկայացված բողոքները և կավարտի ճշգրտման բոլոր ընթացակարգերը։ Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։ ԲՀԿ-ն, սակայն, վերահաշվարկ է նախաձեռնել և դեռ կարող է հայտնվել խորհրդարանում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |