Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով![]() 9 հունիսի 2026 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկը մեկնարկել է ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը։ Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ձեռք բերել 1-2 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով գյուղատնտեսական վարկ և մարել այն 7-36 ամսվա ընթացքում։ Ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 13.15% է, փաստացի տարեկան տոկոսադրույքը՝ 13.15%-13.95%։ Այնուհանդերձ, կառավարության սուբսիդավորման ծրագիրը նախատեսում է փոխհատուցել վարկի ամբողջ տոկոսադրույքը, ուստի հաճախորդի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0%։ Ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկի համար կարող են դիմել ինչպես ֆիզիկական և իրավաբանական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը։ Վարկային միջոցները պետք է ուղղվեն բացառապես ագրոպարենային ոլորտում գյուղատնտեսական գործունեությանը և ագրովերամշակմանը։ Սուբսիդավորման ծրագիրն իրականացվելու է 2026-2027 թվականներին։ Պետական սուբսիդավորման ծրագրով ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկի դիմումներն ընդունվում են Ֆասթ Բանկի 24/7 գործող մասնաճյուղերում։ Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |