Մխիթարյանը ևս 1 տարի կմնա «Ինտերում»![]() 9 հունիսի 2026 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Միլանի «Ինտերը» համաձայնության է եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այդ մասին հայտնել է սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, գրում է Sputnik Արմենիան: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ փորձառու կիսապաշտպանը ցանկանում է շարունակել կարիերան Միլանում և պատրաստակամություն է հայտնել մնալ «Ինտերի» կազմում։ Լրագրողի տեղեկություններով՝ կողմերը պայմանավորվել են համագործակցությունը երկարաձգել ևս մեկ տարով։ Նոր համաձայնագրի համաձայն՝ 37-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կնվազի։ Ավարտված ակումբային մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 39 հանդիպման, դարձել է 4 գոլի հեղինակ և կատարել 3 գոլային փոխանցում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |