Wizz Air-ը ուղիղ թռիչքներ է մեկնարկել դեպի Լոնդոն և Հռոդոս կղզի

Wizz Air-ը ուղիղ թռիչքներ է մեկնարկել դեպի Լոնդոն և Հռոդոս կղզի

PanARMENIAN.Net - «Wizz Air» ավիաընկերությունը թռիչքներ է մեկնարկել դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Հունիսի 8-ից ավիաընկերությունը մեկնարկել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթը: Լոնդոնի Լյուտոն օդանավակայան չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ։

Հունիսի 7-ից Wizz Air-ը թռիչքներ է մեկնարկել դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերը։

Ըստ ավիաընկերության կայքում հրապարակված տվյալների` Հունաստանի տոմսերը սկզբնական փուլում կարժենան 39, 49 և 61 եվրո, գրում է Sputnik Արմենիան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---