Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է![]() 9 հունիսի 2026 - 14:41 AMT PanARMENIAN.Net - «Մի դրամի ուժը» 6 տարեկան է․ վեց տարի, մոտ 45 հիմնադրամ, 55-ից ավելի ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե։ Սրանք պարզապես թվեր չեն, այլ համատեղ ուժի, վստահության և ամուր գործընկերության վառ արտացոլանք։ IDBank-ի և Իդրամի համատեղ այս նախաձեռնությունն իր գոյության առաջին իսկ օրերից բախվել է մի շարք մարտահրավերների՝ համավարակ, պատերազմ և այլն։ Սակայն դժվարությունները դարձել են նոր հնարավորություններ՝ օգնելու, աջակցելու, կրթելու, բուժելու, ստեղծելու և փոխելու կյանքեր։ Իր գոյության վեց տարիների ընթացքում «Մի դրամի ուժի» շնորհիվ կյանքի են կոչվել բազմաթիվ կարևոր ծրագրեր, որոնք ընդգրկված են 8 հիմնական ուղղություններում․ · Ֆինանսական գրագիտություն, · Թվային գրագիտություն, · Մարզերի զարգացում, · ՓՄՁ-ների զարգացում, · Բնապահպանություն, · Ներառականություն, · Աշխատակիցների իրավունքների պաշտպանություն, · Սոցիալական աջակցություն։ Հաջողված համագործակցությունները շատ են, իսկ նպատակը՝ մեկը․ համախմբվել մեկ գաղափարի շուրջ և միասնական ուժերով անհնարինը դարձնել հնարավոր։ «Մի դրամի ուժը» շարունակում է իր գործունեությունը՝ դառնալով վստահության, միասնականության և պատասխանատվության կարևոր հարթակ։ Նախաձեռնության պատմության ամեն նոր փուլ սկսվել և սկսվում է նույն համոզմամբ՝ փոքր քայլերը ձևավորում են մեծ փոփոխություններ։ Ու քանի դեռ կա այդ հավատը, «Մի դրամի ուժի» պատմությունը շարունակվելու է, որովհետև ամեն ինչ սկսվում է մի դրամից։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |