ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար. ՀՀ-ն ու Ադրբեջանը կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի

ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար. ՀՀ-ն ու Ադրբեջանը կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի

PanARMENIAN.Net - Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը մոտ ապագայում կարող են բախվել լայնածավալ միգրացիոն ճգնաժամի։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևը։

Նրա խոսքով՝ նման ռիսկերի հիմնական պատճառը Իրանի շուրջ ընթացող զարգացումներն են, հայտնում է «Ազատությունը»:

«Էներգակիրների և պարարտանյութերի մատակարարման միջազգային ուղիների արգելափակումը, կարևորագույն ենթակառույցներին հասցվող հարվածները, ինչպես նաև հետագա էսկալացիայի ռիսկերը մեծ աղետի նախադրյալներ են ստեղծում։ Նման աղետը կարող է ծավալուն միգրացիոն պրոցեսների և մարդասիրական ճգնաժամերի հանգեցնել», - հայտարարել է Սիսոևը ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կառույցների ղեկավարների՝ Մոսկվայում մեկնարկած խորհրդակցության ժամանակ։

Իրանի և ԱՄՆ միջև ապրիլի 8-ից գործող հրադադարից հետո Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կողմերը մոտ են համաձայնության և բանակցությունները դրական ընթացք ունեն, սակայն մինչ այժմ շոշափելի արդյունքներ չեն արձանագրվել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---