Պեսկով․ Մոսկվան գերադասում է սպասել ՀՀ ընտրությունների պաշտոնական արդյունքներին![]() 9 հունիսի 2026 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը գերադասում է սպասել Հայաստանում անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքներին, նախքան շնորհավորական ուղերձներ հղելը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այստեղ կարևոր է ինչ-որ վերջնական պաշտոնական արդյունքների սպասել: Գիտեք, որ եղել են բազում անհասկանալի պահեր: Մենք շատ հաղորդագրություններ ենք տեսել ընտրություններում խախտումների մասին: Ուստի գերադասում ենք սպասել պաշտոնական եզրակացությանը»,-ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին: Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե պատրաստվում է արդյոք ՌԴ նախագահը շնորհավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ: Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։ Photo. Ria Novosti
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |