Ասրյան․ Զորահանդեսին ցուցադրված ռուսական «Տոր–Մ2ԿՄ» ԶՀՀ–ն Հայաստանը վերջերս է ստացել![]() 9 հունիսի 2026 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Երևանում անցկացված զորահանդեսի ընթացքում ցուցադրված ռուսական «Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրները Հայաստանը ստացել է վերջերս, հայտարարել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Գլխավոր շտաբի պետը չի բացահայտել այն յոթ երկրների ցանկը, որոնց արտադրության զինտեխնիկան ներկայացվել է մայիսի 28-ին կայացած զորահանդեսի ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան: Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ այդ օրը ցուցադրվել են նաև վերջին շրջանում ձեռք բերված ռուսական արտադրության զինատեսակներ։ «Դուք զորահանդեսի ժամանակ տեսել եք ռուսական «Տոր-Մ2ԿՄ» –ները, որոնք մենք ստացել ենք վերջին շրջանում»,– նշել է ԳՇ պետը։ Մայիսի 28-ին Երևանում կայացած զորահանդեսի ընթացքում ներկայացվել էր Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի և Բելգիայի արտադրության ռազմական տեխնիկան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |