ՀԿԿ․ Փետրվարի 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ![]() 9 հունիսի 2026 - 18:33 AMT PanARMENIAN.Net - 2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Ըստ հրապարակված տեղեկատվության՝
Նշվում է, որ 61 քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 242 անձի նկատմամբ։ Խափանման միջոցներ են ընտրվել 220 մեղադրյալի նկատմամբ, որոնցից 100-ի դեպքում կիրառվել են ազատությունից զրկելու հետ կապված միջոցներ, մասնավորապես՝
Մյուս 120 մեղադրյալի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ․
Բացի այդ, 19 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 54 անձի վերաբերյալ 14 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացության կազմմամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ շարունակելու է հետևողական պայքարը կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեմ և խիստ վերահսկողություն է իրականացնելու հետընտրական գործընթացում հնարավոր իրավախախտումների նկատմամբ։ Կառույցը նաև կոչ է արել քաղաքացիներին պահպանել օրինականությունը, ցուցաբերել պատասխանատու վարքագիծ և զերծ մնալ ընտրական գործընթացների վրա ցանկացած ապօրինի ազդեցություն գործադրելուց։ Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |