Դատարանը բավարարել է բլոգեր Միկա Բադալյանի կալանքի միջնորդությունը![]() 10 հունիսի 2026 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ բլոգեր Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառումը: Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը: Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ Բադալյանի կողմից ԱԺ ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ-ում բնակվող ՀՀ հարյուրավոր քաղաքացիներին ծառայություն և այլ առավելություն խոստանալու միջոցով ընտրակաշառք տալու դեպքերի վերաբերյալ, որոնց առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և իրականացվել են գործողություններ՝ ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ։ Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |