Փաշինյան․ Շատ եմ կարևորում, որ Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունն ի վերջո սկսենք![]() 10 հունիսի 2026 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման ծրագրի հետագա քայլերը։ Վարչապետը նշել է, որ կարևոր է հնարավորինս արագ անցնել նախագծի իրականացման փուլին, հայտնում է Արմենպրեսը: «Շատ կարևոր եմ համարում, որ Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը ի վերջո սկսենք։ Ընդ որում, ուզում եմ ասել, որ ի հեճուկս տպավորությունների՝ ոչ մի հետաձգում չկա»,- ասել է Փաշինյանը։ Նրա գնահատմամբ՝ ծրագրի նախապատրաստման փուլը բավական երկար է տևել, քանի որ Հայաստանը մոտ երեք տասնամյակ նման ծավալի մետրոշինարարական նախաձեռնություն չի իրականացրել։ «Պետք է նաև արձանագրել, որ մենք 30 տարի այդ կարգի նախագիծ չենք իրականացրել, և նախագծի համալիր փորձաքննությունն ինքնին բավականին երկար է տևել: Հիմա արդեն նախագիծը պատրաստ է իրագործման։ Պետք է վստահ լինենք, որ կա գործընկեր, որն ունի անհրաժեշտ գիտելիքներ, որպեսզի վերահսկի այդ ամբողջ պրոցեսը»,- ասել է նա։ Վարչապետն ավելացրել է, որ դրանից հետո գործընթացը կշարունակվի շինարարական աշխատանքների ժամանակացույցի մշակման, կապալառուի ընտրության, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների և կիրառվելիք մեխանիզմների հստակեցման ուղղությամբ։ 2025-ի դեկտեմբերի վերջում հայտարարվեց, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսված ֆինանսական միջոցների մի մասն օգտագործվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման նպատակով։ Սեպտեմբերի 18–ին Ավինյանը հայտարարել էր, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, և շինարարական աշխատանքները կարող են սկսվել 2026-ին։ Երևանի մետրոյի զարգացման ու նոր կայարանի կառուցման նախագիծ մշակելու մասին քաղաքապետարանը հայտարարել է դեռևս 2018–ին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |