Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 9-ին Մոլդովայի հետ անցկացրած ընկերական հանդիպումն ավարտել է 1:1 հաշվով, հայտնում է ՀՖՖ-ն։

Հանդիպման 89-րդ րոպեին Հայաստանի թիմին առաջ է մղել Արթուր Սերոբյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը խփել է առաջին գոլն ընտրանու կազմում:

Ավելացված ժամանակի առաջին րոպեին մրցակիցների կազմում պատասխան գոլը խփել է Վիկտոր Բոգաչյուկը։

Հավաքականի հաջորդ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերին, երբ Ազգերի լիգայի շրջանակում ընդունելու է Լատվիայի հավաքականին։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---