Հովակիմյանը տեղյակ չէ, թե դատախազությունը, առանց ԿԸՀ համաձայնության, ինչպես է մեղադրանք առաջադրեց Ծառուկյանին![]() 10 հունիսի 2026 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղյակ չէ, թե ինչպես ստացվեց, որ Դատախազությունը, առանց ԿԸՀ համաձայնության, մեղադրանք է առաջադրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով շարունակում է մնալ պատգամավորի թեկնածու։ «Դատախազությանը հարցեր ուղղեք, ոչ թե ԿԸՀ-ին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Հովակիմյանը նշել է, որ թեկնածուն կարող է բողոքարկել դատախազության որոշումը, սակայն, նրա խոսքով, ԿԸՀ նախագահից պահանջել մեկնաբանել դատախազության գործողությունները՝ ճիշտ չէ։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցնու՞մ է խորհրդարան, թե՞ ոչ՝ ԿԸՀ նախագահն ասել է, որ քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ, հայտնում է Արմենպրեսը: Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն վերահաշվարկի դիմումներ ստացել է երեք քաղաքական ուժից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, «Ուժեղ Հայաստան» դաշինքից և «Միասնության թևեր» կուսակցությունից։ Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |