ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել![]() 10 հունիսի 2026 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության խորհուրդը ՀՀ-ում ԵՄ գործընկերության նորաստեղծ առաքելության` EUPM Armenia-ի, ղեկավար է նշանակել Կոսմին Ջորջ Դինեսկուին։ Նա պաշտոնավարումը սկսելու է 2026 թվականի հունիսի 11-ից՝ նախնական մեկ տարվա մանդատով։ Համապատասխան որոշումն ընդունել է ԵՄ քաղաքական և անվտանգության կոմիտեն, հայտնում է Factor.am-ը: EUPM Armenia-ն ստեղծվել է Հայաստանի իշխանությունների դիմումի հիման վրա՝ 2026 թվականի ապրիլի 26-ին, նախնական երկու տարվա ժամկետով։ Առաքելության նպատակն է նպաստել երկրի դիմակայունության և ճգնաժամերի կառավարման կարողությունների զարգացմանը։ Առաքելությունը աջակցելու է Հայաստանին բազմաշերտ սպառնալիքների դիմակայելու գործում, այդ թվում՝ կիբերհարձակումների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների, միջամտությունների (FIMI) և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարում՝ տրամադրելով ռազմավարական և գործառնական խորհրդատվություն։ Կոսմին Դինեսկուն ռումինացի դիվանագետ է՝ դեսպանի կոչումով, որն ունի միջազգային հարաբերությունների ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ։ Նա ղեկավար և կառավարչական լայն փորձ է կուտակել՝ զբաղեցնելով բարձր դիվանագիտական պաշտոններ Լիտվայում և Լատվիայում, ինչպես նաև ծառայելով որպես Ռումինիային դեսպան Խորվաթիայում։ Վերջին երեք տարիների ընթացքում Դինեսկուն ղեկավարել է Մոլդովայում Եվրամիության գործընկերության առաքելությունը (EUPM Moldova)՝ լինելով դրա առաջին ղեկավարը։ EUPM-ը Հայաստանում գործող երկրորդ քաղաքացիական առաքելությունն է։ Այն տարբերվում է 2023 թվականին ստեղծված ԵՄ առաքելությունից (EUMA), որի հիմնական առաքելությունն է տեղում իրավիճակի դիտարկումը և դրա վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը, ինչպես նաև վստահության ամրապնդման և հակամարտությունից տուժած շրջաններում մարդկային անվտանգության խթանումը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |