ՆԳՆ․ WhatsApp-ով տարածվում են Instagram-ի կեղծ հղումներ՝ մի բացեք և մի մուտքագրեք ձեր տվյալները![]() 11 հունիսի 2026 - 11:45 AMT PanARMENIAN.Net - WhatsApp-ում Instagram-ի անունից ստացված գաղտնաբառի փոփոխության հղումները կարող են լինել խարդախության փորձ՝ խարդախները կարող են կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձել հասանելիություն ստանալ օգտատերերի հաշիվներին, հայտնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը: «Եթե դուք ունեք Instagram-ում անհատական հաշիվ և օգտագործում եք նաև WhatsApp հավելված, ապա Instagram-ում ձեր հաշվի գաղտնաբառը փոփոխելու ցանկության դեպքում Meta ընկերությունը համապատասխան հղումը կարող է ուղարկել նաև ձեր WhatsApp հաշվին՝ կախված ձեր կարգավորումներից։ Սակայն պետք է հաշվի առնել, որ խարդախները կարող են կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձել մոլորեցնել ձեզ և արդյունքում ստանալ հասանելիություն անհատական հաշվին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Եթե WhatsApp հավելվածի միջոցով Instagram անվամբ հաշվից ստացել եք գաղտնաբառի փոփոխության վերաբերյալ հղում, բայց դուք նման գործողություն չեք նախաձեռնել՝ • մի՛ մուտք գործեք այդ հղումով, • մի՛ տրամադրեք ձեր գաղտնաբառը կամ մուտքի տվյալները այդ հղման միջոցով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |