Դատարանը բավարարել է Բագրատ սրբազանի հայցը Սաֆարյանի դեմ![]() 11 հունիսի 2026 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Դատարանը բավարարել է Բագրատ սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի` զրպարտության համար սահմանելով ոչ նյութական վնասի հատուցում: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է սրբազանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ «Ստյոպա Սաֆարյանը մի քանի անգամ տարածել է գրառումներ, որտեղ «խորը անասուն» արտահայտությունը վերագրել է Բագրատ սրբազանին, սակայն սրբազանի կողմից այդ արտահայտությունը երբեք չի հնչեցվել, տարածված ձայնագրության մեջ տվյալ արտահայտությունն անողն ակնհայտորեն Բագրատ սրբազանը չէ»,-ասվում է գրառման մեջ: Դատարանն արձանագրել է, որ կա զրպարտություն և սահմանել է հատուցում 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` չնայած հայցվորը պահանջել էր 3,000,000 (երեք միլիոն ՀՀ դրամ): Հայցադիմումը ներկայացվել է 2025 թվականի հուլիսին: Բագրատ սրբազանի պաշտպանական խումբը մի շարք հայցեր է ներկայացրել նաև մի շարք պաշտոնյաների դեմ զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |