ՀՀ–ն Մարգարայով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան․ Անցակետը կբացվի մի քանի օրով![]() 11 հունիսի 2026 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Ըստ ընդունված որոշման՝ հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը հունիսի 12-22-ը բաց կլինի մարդասիրական բեռների փոխադրման նպատակով։ Նշված անցակետը ներկայում չի գործում, իսկ գործող իրավական կարգավորումները չեն նախատեսում այդ սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցում։ Փաստաթղթում նշվել է, որ որոշման նպատակը Լիբանանի բնակիչներին, այդ թվում՝ իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայկական համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելն է։ 2025-ին Թուրքիան բացել էր Մարգարայի սահմանային անցակետը՝ Հայաստանից Սիրիա մարդասիրական բեռների առաքումն ապահովելու համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |