Ատոմակայանն անջատված է էներգահամակարգից՝ շահագործման ժամկետի երկարացման աշխատանքներ են ընթանում![]() 11 հունիսի 2026 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ատոմակայանը 3 ամսով անջատվել է էներգահամակարգից՝ շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Ազգային ժողովում: Նախարարի խոսքով՝ նախատեսված աշխատանքների ավելի քան կեսն արդեն իրականացվել է, հայտնում է Aysor.am-ը: «Ծրագրի հաջող ավարտի պարագայում ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարացվի ևս 10 տարով»,- նշել է Դավիթ Խուդաթյանը։ Միաժամանակ շարունակվում են նոր ատոմակայանի կառուցման նախապատրաստական գործընթացները։ Կառավարությունն արդեն որոշում է կայացրել տեխնոլոգիական ուղղության հարցում։ «Գնում ենք դեպի մոդուլյար ատոմակայանի կառուցման ճանապարհով։ Այս պահին ուսումնասիրվում են տարբեր երկրների տեխնիկական, անվտանգային և ֆինանսական առաջարկները»,-ասել է նա: ԱՄՆ պետքարտուղարության «Հիմնարար ենթակառուցվածքներ՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի պատասխանատու օգտագործման համար» ծրագրի շրջանակում մայիսի 19-22-ը Հայաստան են այցելել «Սարջենթ և Լունդի» ընկերության փորձագետները՝ շարունակական տեխնիկական խորհրդատվություն տրամադրելու փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի վերաբերյալ։ ՀՀ-ում գործարկման համար առանձնացվել է փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիա, տեխնիկական աջակցությունը ներդաշնակեցվել է ԱԷՄԳ-ի լավագույն փորձի հետ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |