ՍԱՏՄ. Ինչպե՞ս ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ![]() 11 հունիսի 2026 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է մի շարք խորհուրդներ՝ անվտանգ և որակյալ պաղպաղակ ընտրելու համար։ Տեսչական մարմինը հիշեցրել է, որ պաղպաղակի տարբեր տեսակներ կան, որոնք միմյանցից տարբերվում են կաթնայուղի պարունակության չափով։ Տարբերակվում են հետևյալ տեսակները․
ՍԱՏՄ-ն խորհուրդ է ալիս առանձնահատուկ ուշադրություն դարձնել արտադրանքի բաղադրությանը։ Դասական պաղպաղակը պետք է պարունակի միայն կաթ, սերուցք, շաքար, կարագ և բնական հավելումներ։ Եթե անվանման մեջ նշված է «կաթնային», «սերուցքային», «պլոմբիր» կամ «թթվակաթնային», ապա այդ արտադրանքը չպետք է պարունակի բուսական ճարպեր։ Խանութում պաղպաղակի որակը գնահատելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև դրա արտաքին տեսքին և կառուցվածքին։ Պաղպաղակը չպետք է կորցրած լինի իր ձևը, քանի որ դա կարող է վկայել պահպանման ջերմաստիճանային ռեժիմի խախտման մասին։ Կարևոր ցուցանիշ է նաև սառցե բյուրեղների առկայությունը։ Եթե դրանք նկատվում են պաղպաղակի մակերեսին կամ ներսում, ապա հավանական է, որ արտադրանքը կրկին սառեցվել է։ Մասնագետները կարևորել են նաև գույնը։ Որակյալ պաղպաղակը պետք է ունենա միատեսակ երանգ, իսկ դրա գույնը սովորաբար պայմանավորված է ճարպայնությամբ և օգտագործված հավելումներով։ Չափազանց վառ գույները կարող են հուշել արհեստական ներկանյութերի կիրառման մասին։ ՍԱՏՄ-ն հորդորել է անպայման ստուգել նաև պիտանիության ժամկետը և չգնել ժամկետանց արտադրանք։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |