Դատարանը մերժել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը![]() 11 հունիսի 2026 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը: ՔԿ-ի տվյալներով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Գագիկ Խաչատրյանը, նրա որդի Արտյոմ Խաչատրյանը և քրեական գործով անցնող այլ անձինք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման, այդ արարքին օժանդակելու, ինչպես նաև խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրան օժանդակելու համար։ Քրեական վարույթը վերաբերում է Երևանի Պուշկինի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ մոտ 451 քառակուսի մետր մակերես ունեցող և ավելի քան 208 միլիոն դրամ գնահատված գույքին։ Մեղադրանքի համաձայն՝ այդ գույքը դուրս է բերվել պետական սեփականության ֆոնդից և փոխկապակցված անձանց միջոցով ծառայեցվել Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների շահերին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |