Դիտորդները դիմել են ԱՆ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի շարք կալանավորների առողջական խնդիրների հարցով![]() 11 հունիսի 2026 - 18:02 AMT PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող մի շարք ազատությունից զրկված անձանց առողջական վիճակի վերաբերյալ անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով Դիտորդների խումբը (Prison Monitoring Group) գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը։ Հունիսի 6-ին իրականացված մշտադիտարկման այցի ընթացքում նրնք արձանագրել են մի շարք մտահոգիչ հանգամանքներ։ Նշվում է, որ կալանավորված Հ․ Ս․-ն արդեն 26 օր շարունակ հացադուլի մեջ է։ Նրա փոխանցմամբ՝ ունի առողջական խնդիրներ, տեսողության հետ կապված դժվարություններ և ակնոցների կարիք։ Նշվել է նաև, որ նա նախկինում ունեցել է երկրորդ կարգի հաշմանդամություն, սակայն դրա ժամկետի ավարտից հետո չի անցել ֆունկցիոնալության գնահատում։ «Ազատությունից զրկված Հ․ Ա․-ն հայտնել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ նախկինում ստացել է «Գաբապենտին» 300 մգ բուժում, սակայն ներկայում դեղամիջոցը չի տրամադրվում, իսկ ընտանիքը սոցիալական ծանր պայմանների պատճառով հնարավորություն չունի այն ձեռք բերելու։ Ցմահ դատապարտյալ Հ․ Խ․-ն, իր հերթին, տեղեկացրել է, որ երկար ժամանակ չի ընդունվել հոգեբույժի կողմից։ Նրա խոսքով՝ նախկինում բուժում է ստացել նաև հոգեբուժական հաստատությունում, մինչդեռ այժմ պահվում է մեկուսացված պայմաններում»,-ասվում է հայտարարության մեջ: Դիտորդների խումբը հիշեցրել է, որ Հայաստանը, որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի մասնակից պետություն, պարտավոր է ապահովել ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքը՝ նույն չափանիշներով, որոնք գործում են հասարակության մյուս անդամների համար։ Խումբը պահանջել է՝
Դիտորդների խմբին տեղեկացնել ձեռնարկված և նախատեսվող միջոցառումների մասին։ «Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ շարունակում է ունենալ արժանապատիվ վերաբերմունքի, առողջապահական ծառայություններից օգտվելու և անհրաժեշտ բուժում ստանալու իրավունք»,- նշված է հայտարարության մեջ։ Հունիսի 10-ի երեկոյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված արցախցի քաղաքական գործիչ Արտուր Օսիպյանը ևս անդրադարձել էր պահման պայմաններին՝ նշելով, որ «այնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեն»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |