Մելոյան. Անհրաժեշտ է վերաքվեարկության որոշում![]() 12 հունիսի 2026 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ԿԸՀ կողմից 2 ընտրատեղամասի արդյունքների անվավեր ճանաչման որոշումը կարող է անդրադառնալ Ազգային ժողովի ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա, վերաքվեարկության որոշում է անհրաժեշտ կայացնել, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը: «10/51 և 35/65 տեղամասային կենտրոնների ընտրության արդյունքների անվավերությունը, ըստ էության, ազդեցություն է ունենալու ԱԺ ընտրությունների ընդհանրական արդյունքների վրա, որովհետև մեկ քաղաքական ուժ, այս դեպքում՝ «Բրագավաճ Հայաստանը» հնարավոր է դրա արդյունքում կորցնի հնարավորությունը հաղթահարելու նվազագույն շեմը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: «Քանի որ այս որոշումները էական ազդեցություն կարող են ունենալ, Ազգային ժողովի ընտրությունների ընդհանրական արդյուքնների վրա, ըստ Ընտրական օրենսգիրք, սահմանադրական օրենքի, անհրաժեշտ է վերաքվեարկության որոշում»,-նշել է նա: Նա ընդգծել է, որ նման որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ընդունել ընտրությունների ընդհանուր արդյունքներն ամփոփելիս և դրա համար ունի համապատասխան լիազորություն։ Մելոյանը նաև հայտնել է, որ այդ հարցը պետք է լինի ընդդիմության օրակարգային առաջնահերթ հարցերից մեկը։ Նա հիշեցրել է, որ ընտրություններից նախորդող օրվա առավոտյան դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ 12/13 ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, քանի որ «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ընտրական քվեաթերթիկն ամբողջ օրվա ընթացքում բացակայել է տեղամասից։ Նա նաև նշել է, որ այդ ընտրատեղամասերում պետք է անցկացվի ընտրությունների վերաքվեարկություն։ Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։ Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |