Բրյուսելում քննարկվել են ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր![]() 12 հունիսի 2026 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-11-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, մասնակցել է Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Երոյանը ներկայացրել է ՀՀ բանակի վերափոխման գործընթացի շրջանակում ռազմական կրթության և զորավարժությունների ոլորտներում իրականացվող բարեփոխումները։ Զեկույցներով հանդես են եկել նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը և ՆԱՏՕ-ի ու Եվրոպական միության հետ ռազմական կրթության ոլորտում ՀՀ ՊՆ համագործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը։ Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններում իրականացվող փոփոխությունները և կարևորել հետագա համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ ԵՄ ռազմական «Էրազմուս» (EMILYO) ծրագրի շրջանակում։ Նիստի ընթացքում հավանության է արժանացել ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի՝ քոլեջին ասոցացված գործընկերոջ կարգավիճակով անդամակցելու առաջարկը։ Այդ նախաձեռնությունը փոխանցվել է քոլեջի ղեկավար կոմիտեին՝ վերջնական հաստատման նպատակով։ Բրյուսել կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացիկ ծրագրերն ու հետագա զարգացման հեռանկարները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |