Սիմոնյան. Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար![]() 12 հունիսի 2026 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով ընդդիմադիրներին, հայտարարել է, որ նրանք հերթով գնալու են բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար: Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում: «Եթե ձեզ թվում է, որ այսպիսի տափակ թեմաներով կարող եք շեղել բաժանված ընտրակաշառքներից և դրսից ուղղորդված քվեարկություններից` չարաչար սխալվում եք։ Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար։ 1% չկասկածեք։ Թավիշը պրծել է»,-գրել է նա: Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։ Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |