Կայծակից տրանսֆորմատոր է վթարվել, Արագածոտնի մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են![]() 13 հունիսի 2026 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին ժամը 18:16-ին անբարենպաստ եղանակային պայմանների, մասնավորապես ուժեղ կայծակի հետևանքով, վնասվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը։ Դրա հետևանքով Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Հոսանքազրկված գյուղերի թվում են Ռիա Թազան, Միրաքը, Մելիքը, Միջնատունը, Սիփանը, Ավշենը, Ալագյազը, Գեղարոտը, Ծիլքարը, Լեռնապահը և Ջամշլուն։ Հունիսի 13-ի վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ից, մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները, հայտնում է ՀԷՑ-ը: «Աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ առաջիկա ժամերի ընթացքում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |