Դարիո Սրնա. «Փյունիկը շատ տհաճ թիմ է»27 հունիսի 2009 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» եւ Խորվաթիայի հավաքականի ավագ Դարիո Սրնան մեկնաբանել է Զագրեբի «Դինամոյի» մրցակից Հայաստանի «Փյունիկի» խաղը Եվրոպայի լիգայի որակավորման փուլում: Երկու անգամ խորվաթական կիսապաշտպանը խաղացել է հայկական «Փյունիկի» հետ:«Նրանց հետ չարչարվել ենք, շատ տհաճ թիմ էր: «Դինամոյին» հեշտ չի լինելու, զագրեբցիներին սպասում են ծանր խաղեր եւ որոշակի ոչինչ չի կարելի ասել: Մենք երկու անգամ պարտվել ենք «Փյունիկին», բայց նվազագույն հաշվով: Նույնիսկ դժվար էր խաղալ «Դոնեցկում»,- մեջբերում է Դարիո Սրնային Տերրիկոն` վկայակոչելով Sportal.hr-ին: «Ինչպես ես հիշում եմ, գազոնը եւս բանի պետք չէր: Իսկ «Փյունիկի» ֆուտբոլիստները ոչ մեկին փոխանցում չեն տալիս: «Փյունիկի» դրդապատճառն անցնելու համար 10 անգամ ավելի շատ է, քան Զագրեբի «Դինամոյինը»: Անկեղծ ասած, «Դինամոյի» ֆուտբոլիստներն ավելի ուժեղ են, բայց եթե նրանք նրանց թերագնահատեն, ապա անախորժություններ սպասեք: Հայերը նախընտրում են կոմբինացված եւ արագ, ակտիվ ֆուտբոլը»,- ասել է Սրնան: Համաձայն ՈՒԵՖԱ-ի 2009-2010 թթ. կանոնադրության, Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայում որակավորման երկրորդ փուլից: «Փյունիկի» առաջին խաղը տեղի է ունենալու հուլիսի 14-ին կամ15-ին, իսկ պատասխան խաղը` հուլիսի 21-ին կամ 22-ին Խորվաթիայում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |