Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տառերը պոկելու կասկածանքով 41-ամյա տղամարդ է ձերբակալվել![]() 15 հունիսի 2026 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տառերը պոկելու կասկածանքով 41-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնում է ոստիկանությունը: Հունիսի 11-ին Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկելու և վնասելու դեպքի առթիվ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում կազմված նյութերը փոխանցվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ և համակարգված միջոցառումների արդյունքում հունիսի 14-ին ստացվել են հավաստի տվյալներ, որ հունիսի 9-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, հուշարձանների տառերը պոկել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 41-ամյա բնակիչը։ Նույն օրը՝ ժամը 8։40-ին, տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է իր կատարած արարքը։ 41-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախաքննությունը շարունակվել է։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն իր բողոքն էր հայտնել դեպքի կապակցությամբ և պահանջել գտնել մեղավորներին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |