Արտարժութային գործարքների շաբաթական ամփոփ տվյալներ

PanARMENIAN.Net - Հունիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74.149.806 ԱՄՆ դոլար` 361.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, - վաճառվել 55.963.157 ԱՄՆ դոլար` 363.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1.500.000 ԱՄՆ դոլարի առք - վաճառք` 362.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 31.230.000 ԱՄՆ դոլարի առք - վաճառք` 361.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Հունիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 17.7 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---