Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի ԻՏՖ Վ100 մրցաշարի հաղթող

Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի ԻՏՖ Վ100 մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դարձել է Զագրեբում անցկացված ԻՏՖ Վ100 մրցաշարի հաղթող:

Գրունտային ծածկույթով մրցաշարի եզրափակիչում 23-ամյա հայ մարզուհին (ՎՏԱ 281) երկու սեթում՝ 6-1, 6-2 հաշվով, հաղթել է Շվեդիան ներկայացնող Ռինալդո Պերսոնին (ՎՏԱ 240), գրում է Auroranews.am-ը:

Այս նվաճումը Ավանեսյանի համար դարձել է ԻՏՖ մակարդակի մրցաշարերում վեցերորդ տիտղոսը։ Նախորդ անգամ նա նման մրցաշարում հաղթող էր ճանաչվել 2023 թվականին։

Հունիսի 15-ից Էլինա Ավանեսյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---