Վանաձորում երեխա է գետն ընկել․ Ընթանում են որոնողական աշխատանքներ![]() 15 հունիսի 2026 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխա է ընկել գետը, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկներ։ Դեպքի վայրում փրկարարներն ու ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Shamshyan.com-ի տեղեկություններով Փամբակ գետն են ընկել 7-ամյա և 13-ամյա քույրեր։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է և կա ականատես, ով տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։ «Այս պահին իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատանքներ են իրականացնում, պարզում են նաև թե մոտակա տներից կորած երեխա կա, թե ոչ»,-ասվում էր հրապարակման մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |