Միրզոյանն ու Շվեդիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը![]() 16 հունիսի 2026 - 11:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանn անդրադարձել են ինչպես երկկողմ օրակարգային հարցերին, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին։ Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և հաղթանակի կապակցությամբ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կարևոր համարելով տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական դիմակայունության ամրապնդման հարցում Շվեդիայի ցուցաբերած աջակցությանը։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները։ Լյուքսեմբուրգում անցկացվող ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում քննարկվելու են նաև Հայաստանին աջակցելու միջոցները: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նիստի մեկնարկից առաջ: Նա հավելել է, որ տեսնում են Ռուսաստանի կողմից աճող ճնշումը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |