Փամբակում 7 և 13 տարեկան երեխաների որոնումները շարունակվում են նաև ԱԹՍ-ների և նավակների կիրառմամբ

Փամբակում 7 և 13 տարեկան երեխաների որոնումները շարունակվում են նաև ԱԹՍ-ների և նավակների կիրառմամբ

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ի վաղ առավոտից շարունակվում են Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13 տարեկան երեխաների որոնողական աշխատանքները, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ներգրավված են փրկարար ծառայության 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ:

Մայիսի 15–ին՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

Լրատվամիջոցների տեղեկություններով, Փամբակ գետն են ընկել 7 և 13 տարեկան երկու աղջիկ, նրանք հարազատ քույրեր են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---