Կալաս․ ԵՄ-ն աշխատում է ՀՀ համար խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա![]() 16 հունիսի 2026 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը հայտարարել է ՀՀ համար տնտեսական աջակցության խոշոր փաթեթի մշակման մասին՝ Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ անցյալ շաբաթ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հստակ ուղերձ են փոխանցել, հայտնում է Factor. am-ը: «Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, ինքնիշխանության ու Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի օգտին։ Ռուսաստանի ծանր ճնշումն ու տնտեսական հարկադրանքը չկարողացան ազդել քվեարկության վրա։ Այսօր նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք հետագայում ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան։ ԵՄ-ն արդեն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել Ռուսաստանի անարդար առևտրային սահմանափակումներին։ Մեր նոր ԵՄ գործընկերության առաքելությունը Հայաստանում շուտով կսկսի աշխատանքը՝ կիբերհարձակումների, անօրինական ֆինանսական հոսքերի և այլ սպառնալիքների դեմ պայքարելու համար»,-հայտարարել է Կալասը։ Լյուքսեմբուրգում անցկացվող ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում քննարկվելու են նաև Հայաստանին աջակցելու միջոցները: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նիստի մեկնարկից առաջ: Նա հավելել է, որ տեսնում են Ռուսաստանի կողմից աճող ճնշումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |