Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամները քննարկել են ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների օրակարգը![]() 16 հունիսի 2026 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Save Armenia» կազմակերպության պատվիրակության անդամների հետ անդրադարձել է երկկողմ համագործակցության օրակարգին և տարածաշրջանային զարգացումներին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև ընդգծվել է առևտրատնտեսական կապերի առավել ընդլայնման և փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը։ Հանդիպման երկրորդ հատվածում Արմեն Գրիգորյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ մտքեր փոխանակելով տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |