ՔԿ. Փամբակ գետն ընկած երեխաների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ![]() 16 հունիսի 2026 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Փամբակ գետն ընկած 7 և 13 տարեկան երեխաների դեպքով իրավապահ մարմինները քրեական վարույթ են նախաձեռնել: Այդ մասին հայտնել են ՔԿ-ից, տեղեկացնում է 1lurer.am-ը: Հունիսի 16-ի վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվել են։ Ներգրավվել են փրկարար ծառայության 115 և ոստիկանության 86 ծառայողներ, ինչպես նաև կամավորներ, ջրասուզակներ ու անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ և այլ տեխնիկական միջոցներ։ Նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։ Վանաձորում շարունակվող որոնողական աշխատանքների ընթացքում տեղի բնակիչները պատմել են դեպքի վերաբերյալ իրենց հայտնի դարձած հանգամանքները՝ նշելով, որ «խողովակի վրայով անցնելից փոքր քույրը ընկել է գետը, մյուսը փորձել է օգնել, ինքն էլ է ընկել», հայտնում է News.am-ը: «Դաժան դեպք է եղել, բայց մեր՝ վանաձորցիներիս խելքից, այդ խողովակն ինչ գործ ունի այդտեղ, որ երեխաներն էլ ընկնեն ջուրը», ասել է Վանաձորի բնակիչներից մեկը: Վանաձորի բնակիչը նաև նշել է, որ ընտանիքի ավագ՝ 15-ամյա երեխան իր որդու դասընկերն է։ «Խելոք, աշխատող, շնորհքով ընտանիք է, Ղարաբաղից են եկել։ Երկրորդ սարսափելի հարվածը ստացան. Ղարաբաղում կորցրեցին տունը, Հայաստանում էլ երեխաներին»,-ասել է նա: Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |