ԱԺ փոխնախագահ․ Ի սկզբանե պետք է չեղյալ հայտարարվեին «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի գրանցումները![]() 16 հունիսի 2026 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ, ընտրակաշառք բաժանելու հանգամանքով պայմանավորված, ընտրական գործընթացում ի սկզբանե պետք է չեղյալ հայտարարվեին «Ուժեղ Հայաստանը»-ի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան»-ի գրանցումները, հայտնում է Արմենպրեսը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, Ռուբինյանը պատասխանել է․ «Ոչ, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր ստացած ձայները լեգիտիմ են և մենք ձևավորելու ենք Կառավարություն»։ Նշվում է, որ քարոզարշավի ամբողջ ընթացքում Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար տեղեկացրել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերի բացահայտման մասին՝ հրապարակելով նաև այդ տեղեկությունները հիմնավորող ձայնագրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Արդյունքների համաձայն՝ խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |