1-04 ծառայություններում ուսումնական վարժանքներ կանցկացվեն

PanARMENIAN.Net - Բնական գազի մատակարարման եւ սպառման ընթացքում ծագած արտակարգ իրավիճակների դեպքում մարդկային կյանքի պահպանման ու բնակչության նյութական վնասները նվազագույնին հասցնելու, հետեւանքները արագ ու օպերատիվ վերացնելու, ինչպես նաեւ ընկերության տեխնիկական անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով ուսումնական վարժանքներ կանցկացվեն «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ 1-04 վթարա-կարգավարական բոլոր 42 ծառայություններում: Այդ մասին հաղորդում է ընկերության լրատվական ծառայությունը:



Ուսումնավարժանքները նախատեսվում է կազմակերպել արտակարգ իրավիճակների հրշեջ-փրկարարական, շտապ բուժօգնության եւ ոստիկանության ծառայությունների հետ համատեղ` «Բազմաբնակարան շենքի մուտքում կուտակված գազի պայթյունի հետեւանքով բնակարանի փլուզում եւ արտակարգ իրավիճակի վերացում», «Բազմաբնակարան շենքերի բակում գազի հոտի առկայություն, որից հետո հրդեհի բռնկում ու արտակարգ իրավիճակի վերացում» թեմաներով:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---