«Հանրապետություն»․ Պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները![]() 16 հունիսի 2026 - 17:40 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է, որ, Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արդարադատության նախարարությանը ներկայացրած դիմումի և դատական հայցերի հիմնավորման պարագայում, «պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից»։ «Ակնհայտորեն ներքաղաքական գործընթացների վրա ազդելու մղումով՝ ՌԴ-ն սահմանափակումներ է մտցրել ՀՀ ապրանքների նկատմամբ, ինչը փակուղու առաջ է կանգնեցրել ՀՀ արտադրողներին։ Անհրաժեշտ պահին աջակցության ձեռք են մեկնել ԵՄ երկրները։ Ստեղծված իրավիճակի ամբողջական լուծման միակ հնարավոր տարբերակը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալն ու Խոր և համապարփակ առևտրի, ինչպես նաև Ասոցացման համաձայնագրերը ԵՄ-ի հետ ստորագրելն է։ Դա է նաև հանրության գերակշիռ մասի ցանկությունը, որը մենք ձևակերպել ենք։ Հետևաբար, մեր հայտարարությունը բաց է քաղաքական այլ ուժերի միանալու համար և կարող է ընդունվել որպես հանրային պահանջ»,- ասվում է հայտարարությունում։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ պայքարի նպատակով օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |