ՆԳՆ-ն առաջարկում է ընդլայնել տեսակապի կիրառումը դատական գործընթացներում![]() 16 հունիսի 2026 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Դատավարությունները կարող են իրականացվել նաև տեսակապով։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում ներկայացված օրենսդրական նախաձեռնության ընթացքում հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ առաջարկվում է ներդնել տեսակապի ինստիտուտը ոչ միայն դատավարության փուլում, այլև ՔԿՀ-ներում՝ պատիժների կատարման փուլում։ «Տեսակապի կիրառումը կարող է նախատեսվել ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի սեփական նախաձեռնությամբ։ Սրա համար պետք է լինեն համապատասխան հիմքեր, իրավաչափ պայմաններ, օրինակ, եթե դա անհրաժեշտ է հասարակական կարգի, առողջության, վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման համար»,- նշել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան: Նրա խոսքով՝ վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է լինելու։ Նախատեսվում է, որ պաշտպանը տեսակապի միջոցով մասնակցելու է դատական նիստին մեղադրյալի գտնվելու վայրից, բացառությամբ այն դեպքերի, երբ պաշտպանն ու պաշտպանյալը համաձայնեն հրաժարվել այդ իրավունքից և միջնորդեն, որպեսզի պաշտպանը մասնակցի դատական նիստերի դահլիճից։ Նախարարը նաև ընդգծել է, որ ներկայում զգալի ռեսուրսներ են ծախսվում դատապարտյալներին դատարան տեղափոխելու համար, ուստի տեսակապի կիրառման հնարավորությունը նախատեսվում է նաև նման իրավիճակներում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |