Evocabank-ը՝ AMX AWARDS 2026-ի մրցանակակիր

Evocabank-ը՝ AMX AWARDS 2026-ի մրցանակակիր

PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել AMX AWARDS 2026 ամենամյա մրցանակաբաշխությունը, որը համախմբել է Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար կազմակերպություններին՝ արժևորելու կապիտալի շուկայի զարգացման գործում նրանց ներդրումն ու ձեռքբերումները։

Մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան Evocabank-ին շնորհել է «Դեպոզիտարիայի ավտոմատացված համակարգերի կիրառման լավագույն գործընկեր» մրցանակը՝ բարձր գնահատելով Բանկի ներդրած տեխնոլոգիական լուծումները և ավտոմատացված համակարգերի արդյունավետ կիրառումը։

Այս մրցանակը ևս մեկ անգամ հաստատում է Evocabank-ի հետևողական աշխատանքը թվային փոխակերպման ուղղությամբ։

Վերջին տարիներին Evocabank-ը զգալի ներդրումներ է կատարել թվային լուծումների զարգացման մեջ՝ շարունակաբար կատարելագործելով իր ծառայություններն ու գործընթացները։ Այս ամեն մասին փաստում են EvocaTOUCH բջջային հավելվածը և EvocaINVEST ներդրումային հարթակը, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս մի քանի հպումով կառավարել իրենց ֆինանսները, կատարել ներդրումային գործարքներ և օգտվել ժամանակակից թվային գործիքներից։

«Շնորհակալ ենք Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային բարձր գնահատականի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---